ՊԲ մի զինծառայող հրազենային վիրավորումից մահացել է, մյուսը՝ վիրավորվել․ հանգամանքները դեռ պարզված չեն

Արցախի ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 6:50-ի սահմանում, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ 21-ամյա զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ 20-ամյա զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի պաշտպանության նախարարությունը «կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում: