Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: Այս մասին Ֆեյսբուքում գրում է քաղաքապետարանի մամուլի քարտուղարը:
«Մինչև այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցական է», - գրում է քաղաքապետարանի խոսնակը:
Հիշեցնենք, Վիկտոր Մնացականյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հրաժարական տվեց հոկտեմբերի վերջին: