Ռուսաստանում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ

Պատահար Ռուսաստանում, արխիվ

Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ երկու երեխա:

Ռուսաստանյան պաշտոնական աղբյուրների համաձայն՝ 22 մարդ տուժել է, որից երեքը գտնվում են ծանր վիճակում: Ավտոբուսում ընդհանուր առմամբ 43 մարդ է եղել, այդ թվում՝ վարորդը:

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել ավտոբուսի անիվներից մեկի անսարքությունը, որի հետեւանքով վարորդին չի հաջողվել կառավարել ղեկը, և մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել գետը: Ավտովթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: