Շիրակում ներկայում գործող Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացմամբ պայմանավորված՝ կառավարությունն այսօրվա նիստին ընդունել է համապատասխան որոշում:
Ծննդատան մասնաշենք կառուցելու վերաբերյալ առողջապահության նախարարի և շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի հիմնած հիմնադրամի միջև այս տարի օգոստոսի 2-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Ըստ այդմ՝ Առողջապահության նախարարությունն աջակցելու է ծննդատան կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացման գործում, իսկ ծննդատան նախագծման և կառուցման շինարարական աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2021 թ.-ի ընթացքում: