Իրանի հատուկ ծառայությունները 8 հոգու են ձերբակալել Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ կապերի կասկածանքով:
Թեհրանը պնդում է, որ ձերբակալվածները լրտեսությամբ են զբաղվել լրագրողների անվան տակ: Նրանք, ըստ Իրանի իշխանությունների, տեղեկություններ են հավաքել երկրում տեղի ունեցող անկարգությունների մասին և ուղարկել են արտերկիր:
Բողոքի ցույցերն Իրանում սկիզբ են առել վառելիքի վաճառքի սահմանափակումների և պետական սուբսիդավորումը կրճատելու պատճառով։