Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանյուել Մակրոնին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ, որը ֆրանսիացի տասներեք զինվորականի մահվան պատճառ է դարձել:

Նախագահի պաշտոնական կայքէջը հաղորդում է, որ հեռագրում մասնավորապես ասված է․ «Վշտի ու կորստի այս ծանր պահին ֆրանսիացի բարեկամ ժողովրդի կողքին ենք»:

Արմեն Սարգսյաննիր խորին ցավակցությունն է հղել զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն։