Արթուր Մարտիրոսյանն ու Տիգրան Եսայանը նշանակվել են ոստիկանապետի տեղակալներ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արթուր Մարտիրոսյանն ու Տիգրան Եսայանը նշանակվել են ոստիկանության պետի տեղակալներ։

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նշանակումների համար հիմք են հանդիսացել վարչապետի առաջարկությունները։