Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղըզստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղըզստան։ Փաշինյանին Բիշքեքի «Մանաս 2» օդանավակայանում դիմավորել է Ղրղըզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: