Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի ընտանիքի անդամներին։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է,ո ր հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան մասին: Կյանքից հեռացել է լեգենդար հետախույզ, իսկական հայրենասերը, պայծառ ու արտառոց անձնավորություն: Նա եղել է հետախուզական պատմության փայլուն գործողությունների մասնակից: Մեծ հոգու տեր մարդ, ով իր ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հետ միասին, իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքի ծառայությանը և պաշտպանությանը»:

«Ողջ կյանքի ընթացքում Գևորգյանների ընտանիքը կապ էր պահպանում Հայաստանի հետ՝ բոլոր առումներով օգնելով երկրի կայացմանն ու ամրապնդմանը: Լեգենդար հետախույզի և նրա սխրանքների մասին հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների սրտերում՝ իրական հայրենասիրության դասեր տալով ապագա սերունդներին: Ամբողջ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գոհար Վարդանյանի բոլոր հարազատներին և ընկերներին», - նշված է հեռագրում: