Մալիում երկու ուղղաթիռների բախման հետևանքով զոհվել է 13 ֆրանսիացի զինծառայող, հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:
Ըստ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության՝ ուղղաթիռները Մալիում ռազմական գործողություն էին իրականացնում ծայրահեղական խմբավորումների դեմ:
Սա ֆրանսիական զորքի ամենամեծ կորուստն է 2013 թվականից Աֆրիկայի արևմտյան այդ երկրում ռազմական գործողություններում ներգրավվելուց ի վեր: Ֆրանսիան տվյալ տարածաշրջանում տեղակայել է շուրջ 4 հազար 500 հոգանոց զորախումբ՝ հակազդելու իսլամիստ ծայրահեղականներին: