Թուրքիայի իրավապահները Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով 168 հոգու՝ այդ թվում զինվորականների ձերբակալման մասին որոշում են կայացրել:
Անկարան պնդում է, որ 2016 թվականին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը կազմակերպել է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Գյուլենը:
Ստամբուլի դատախազության հաղորդագրության համաձայն՝ կասկածյալների թվում են պաշտոնաթող գնդապետներ, ծառայության մեջ գտնվող փոխգնդապետներ, մայորներ, նրանց մի մասն արդեն ձերբակալված են:
Հեղաշրջման փորձին հաջորդած երեք տարիների ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 77 հազար մարդ, շուրջ 150 հազար պետական ծառայողներ ազատվել են աշխատանքից՝ այդ թվում բարձրաստիճան զինվորականներ:
Թուրքիայի արևմտյան դաշնակիցները, իրավապաշտպան կազմակերպությունները խստորեն դատապարտել են երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի գործողությունները՝ հայտարարելով, որ իշխանություններն անհաջող հեղաշրջումը օգտագործել են այլախոհությունը խեղդելու համար: