Իրաքի մայրաքաղաք Բաղդատում և այլ ավաններում ցուցարարների և անվտանգության ուժերի միջև անցած 28 ժամում տեղի ունեցած բախումներում սպանվել է առնվազն 7 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 300-ի:
Երեկ ոստիկանները և անվտանգության ուժերը ոչ միայն արցունքաբեր գազ, այլև մարտական փամփուշտներ են կիրառել Բաղդադում, Բասրայում, Քարբալայում և այլ բնակավայրերում:
Այս տարվա հոկտեմբերից Իրաքում սկսված զանգվածային բախումների հետևանքով սպանվել է առնվազն 330 մարդ:
Իրաքցիները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով իշխանություններից պայքարել աղքատության դեմ, ստեղծել աշխատատեղեր և ապահովել բնականոն պայմաններ բժշկական և կրթական հիմնարկների գործունեության համար:
Ցուցարարների փոխանցմամբ, կառավարությունը լուրջ միջոցներ չի ձեռնարկում երկրում համատարած կոռուպցիան վերացնելու ուղղությամբ: