Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն։ Հայաստանի վարչապետը գտնվում է Միլան քաղաքում։
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Միլանի կաթոլիկ տաճար, շրջել տաճարով, ծանոթացել պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող տաճարի ճարտարապետությանն ու պատմությանը։