Բեռլինում սպանվել է Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերի որդին:
Սպանության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:
Մասնագիտությամբ բժիշկ 59-ամյա Ֆրից ֆոն Վայցզեկերը դանակով հարձակման է ենթարկվել Բեռլինի հիվանդանոցներից մեկում դասախոսելու ժամանակ: Միջադեպին միջամտած մի ոստիկան ծանր վնասվածք է ստացել:
Գերմանական աղբյուրների փոխանցմամբ՝ հարձակման հեղինակը ձերբակալված է: