Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից:
Վարչապետի երկու այլ որոշումներով՝ Կամո Քոչունցն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի, Վաչագան Ներսեսյանը՝ գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոններից:
Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել անցած տարվա մայիսի 24-ին, մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: