Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշումներով, նոր նշանակումներ ու ազատումներ են կատարվել։
Արսեն Նավասարդյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից, այս պաշտոնում նրան կփոխարինի Գևորգ Սիմոնյանը։
Շավարշ Գրիգորյանն ազատվել է Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել առողջապահության նախարարի տեղակալ:
Մեկ այլ որոշմամբ Հովակիմ Պոդոսյանն է նշանակվել վերոնշյալ գրասենյակի տնօրենի պաշտոնակատար՝ տնօրենը կնշանակվի այդ պաշտոնի համար մրցույթի արդյունքում:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Արայիկ Սահակյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից: