Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկան ասել է, որ Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու գործը քննած դատախազը պաշտոնանկ է արվելու։
Ջո Բայդենը և նրա որդին` Հանթերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հիմքերի քննության գործընթացում գլխավոր գործող անձանցից են։
Ռյաբոշապկան «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time հեռուստանախագծին հայտնել է, թե դատախազը պաշտոնանկ է արվելու, քանի որ չի կարողացել հանձնել դատախազական մասնագիտական քննությունը, ինչը պահանջում է գործող օրենսդրությունը։