Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նոյեմբերի 17-ին նախատեսված է մի խումբ հայաստանցի լրագրողների այցը Ադրբեջան՝ «փոխադարձ վստահության քայլերի շրջանակներում»:
«Թուրան» գործակալության տվյալներով՝ հայաստանցի լրագրողները կայցելեն ադրբեջանական մի շարք պետական կառույցներ, հանդիպումներ կունենան փորձագետների հետ: Աղբյուրը նշում է, որ լրագրողների փոխադարձ այցերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ղեկավարների մակարդակով՝ «փոխադարձ վստահություն ստեղծելու հարցով մարդասիրական քայլերի շրջանակներում»:
«Բացի այդ, այդ շրջանակներում պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման շուրջ: Ակնկալվում է, որ դրանից հետո տեղի կունենա ադրբեջանցի լրագրողների այցը Հայաստան», - հայտնում է «Թուրան»-ը: