Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր, այդ թվում՝ ՀՀ տարածքում գտնվող ռուսաստանյան ձեռնարկությունների համատեղ շահագործման և հետագա ծրագրերի իրականացմանն ու ընդլայնմանն ուղղվածխնդիրներ: