Դատավոր Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը

Դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստի ժամանակ, արխիվ

Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը: Դատավորը որոշումը հրապարակեց խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, նա կալանքի տակ է հունիսի 25-ից:

Նախկին նախագահը մեղադրանքները չի ընդունում՝ պնդելով, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։