Ղազախստանի նախկին նախագահն այսօր ասել է, թե աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել:
Նուրսուլթան Նազարբաևը, ելույթ ունենալով մայրաքաղաք Նուրսուլթանում անցկացվող համաժողովում, ասել է, թե Վլադիմիր Զելենսկին տվել է իր համաձայնությունը՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահին, իսկ Վլադիմիր Պուտինին այդ մասին տեղեկացվել է:
«Եթե նրանք բանակցությունների համար չեզոք վայրի կարիք ունեն, ես կառաջարկեմ Ղազախստանը», - ասել է Նազարբաևը:
Տես նաև այստեղ։