Թուրքիան սկսել է Արևմուտք արտաքսել «Իսլամական պետության» օտարերկրացի զինյալներին

Թուրքիայում ձերբակալում են «Իսլամական պետության» ենթադրյալ զինյալների, արխիվ

Թուրքիայում մեկնարկել է «Իսլամական պետություն» խմբավորման` երրորդ պետությունների քաղաքացի հանդիսացող զինյալների արտաքսման գործընթացը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ այսօր Միացյալ Նահանգներ է արտաքսվել «Իսլամական պետության» գերեվարված զինյալներից մեկը, որն ամերիկյան քաղաքացիություն ունի:

Նոյեմբերի 14-ին Գերմանիա կարտաքսվեն այդ երկրի 7 քաղաքացիներ: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա շաբաթներին արտաքսվելու են նաև Ֆրանսիքյի 11, ինչպես նաև Իռլանդիայի և Դանիայի մի շարք քաղաքացիներ, որոնք ևս ընդգրկված են եղել «Իսլամական պետության» ջոկատներում: