ԱՄՆ նախագահը հաջորդ շաբաթ կհյուրընկալի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը կքննարկեն, թե ինչ առաջընթաց է արձանագրվել ռազմական ծախսերի ավելացման հարցում:
Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից հորդորում է եվրոպացի դաշնակիցներին ավելի շատ գումար առանձնացնել ՆԱՏՕ-ի և իրենց սեփական պաշտպանությունն ամրապնդելու նպատակով:
Դաշնակիցներն, իրենց հերթին, քննադատում են Թրամփին անկանխատեսելի ու անհետևողական քաղաքականության համար: Ստոլտենբերգ-Թրամփ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին`դեկտեմբերի սկզբին Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից շաբաթներ առաջ: