Նիկոլ Փաշինյանը Գորիսում ծանոթանում է սուբվենցիոն և զարգացման այլ ծրագրերի ընթացքին

Նիկոլ Փաշինյանը Գորիսում, 11-ը նոյեմբերի, 2019թ.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գորիս: Նա ծանոթանում է սուբվենցիոն և զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին:

Վարչապետին ուղեկցում են տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Այցի ընթացքում Փաշինյանը հայտնել է, որ Գորիսը կունենա ևս մեկ թաղային մարզադպրոց, աշխատանքները՝ կառավարության համաֆինանսավորմամբ, ընթանում են ողջ թափով: