Վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը․ ՔԿ

Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվում է Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Հարությունյանը նշել է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: