Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-7-ը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում:
Այցի շրջանակում Տոնոյանն այսօր Բաթումիում մասնակցել է Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով միջազգային ամենամյա համաժողովին, որտեղ հանդես է եկել «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով բանախոսությամբ, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում: