Ղազախստանի Կարագանդա քաղաքի դատարանն այսօր հրապարակել է ամանորի գիշերը քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատավճիռը:
Մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ այս ծեծկռտուքի ընթացքում մեկ մարդ զոհվել էր, ևս երեքը վիրավորվել էին:
Գլխավոր ամբաստանյալ Յուսիֆ Նուրուլուն դատապարտվել է 19 տարվա ազատազրկման: Մնացած 12 ամբաստանյալներին, որոնց թվում նաև Հայաստանի երեք քաղաքացիներ կան, ղազախական դատարանը դատապարտել է մինչև չորս տարվա ազատազրկման:
Մյուս գլխավոր ամբաստանյալը` Հայաստանի քաղաքացի Նարեկ Գուրուրյանը, շարունակում է մնալ ռուսական կալանավայրում: Աստանան և Մոսկվան այժմ քննարկում են նրա արտահանձնման հարցը: