Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 4-6-ը աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին։
Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ Մնացականյանը որպես բանախոս հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» և «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկումներին:
Նախարարը Արևելյան գործընկերությանը նվիրված դասախոսություն է ունենալու Շվեդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:
Այցի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցելու է նաև մի շարք այլ միջոցառումների և հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ։