Անցած գիշեր կրկին սրվել է իրադրությունը Գազայի հատվածում: Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկություններով` Գազայում գործող պաղեստինյան խմբավորումները առնվազն 10 հրթիռ են արձակել Իսրայելի հարավում գտնվող բնակավայրերի ուղղությամբ:
Դրանցից 8-ը ոչնչացվել են Իսրայելի Հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից: Եվս երկու հրթիռ պայթել է խաղաղ բնակավայրերի սահմաններում`լուրջ ավերածություններ չառաջացնելով: Այս գործողությանն ի պատասխան Իսրայելի բանակը հրթիռակոծել է Գազայի տարածքը` սպանելով մեկ և վիրավորելով մի քանի պաղեստինցիների:
Օդային հարվածի թիրախն, ըստ իսրայելական աղբյուրների, Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժման վարժական կենտրոններից մեկն էր: