Նա տեղեկացրել է, որ գնում է նախագահական նստավայր՝ հանձնելու հրաժարականի դիմումը:
Երկրի սահմանադրության համաձայն, նախագահի մոտ պետք է գնան նաև խորհրդարանական խմբակցությունները՝ խորհրդակցության, ապա վարչապետի թեկնածու առաջարկելու:
Չի բացառվում, որ խորհրդարանական ուժերը նույն թեկնածուի անունը հնչեցնեն՝ տվյալ դեպքում հարյուր հազարավոր ցուցարարների հրաժարականի պահանջի հասցեատիրոջ:
«Այս պահին ոչինչ հստակ չէ, որովհետև խորհրդարանում կան որոշ ուժեր, որոնք համենայնդեպս այսօրվա համակարգն ու այսօրվա ռեժիմն են պաշտպանում, և ամբողջ խնդիրն այն է, որ ցուցարարների պահանջը նաև պետական համակարգի փոփոխությունն է, ինչը համալիբանանյան, մանավանդ գործող խորհրդարանի և հրաժարյալ կառավարությանը բարկացնող ուժերի համաձայնությունը չունի։ Հանգուցալուծումը կառավարության կամ վարչապետի հրաժարականով չի ամրագրվի», - մի քանի հարյուր հազար հայազգի բնակչություն ունեցող Լիբանանից մեկնաբանում է Բեյրությում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը։
«Ազատության» հարցին, թե արդյոք տեղի հայ համայնքը ընդդիմադիր կեցվածք է ընդունել, նա պատասխանեց՝ ավելի շատ կամրջողի դեր, քանի որ երկխոսությանն է կողմ. մի կողմից ողջունում է կառավարության որդեգրած բարեփոխումները, մյուս կողմից ընկալում և ընդունում է բողոքող զանգվածի պահանջները։
Ըստ Քանդահարյանի, հայերը հարցերին օրենքի սահմաններում խաղաղ, բանակցային գործընթացով լուծում բերելու առաջնահերթության կողմնակից են։