«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցում պայթուցիկ սարք չհայտնաբերվեց․ ԱԻՆ

«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցը, արխիվ

«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում ժամը 13:17-ի դրությամբ հետախուզական աշխատանքներն ավարտվել են, պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցի շենքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին ահազանգը «911» ծառայությունում ստացվել էր ժամը 11:20, դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, բժիշկ, հոգեբան, կինոլոգիական խումբ և ինժեներասակրավորական ջոկատ: Իրականացվել էր մարդկանց տարհանում: