Անցած տարվա մայիսի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է մոտ 75 հազարով, հաղորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սեպտեմբերին հայտարարել էի, որ նախորդ տարվա մայիսի համեմատությամբ Հայաստանում գոյացել է 65 հազար 37 նոր աշխատատեղ: Երեկվա դրությամբ 2018 թվականի մայիսի համեմատությամբ ավել աշխատատեղերի թիվը կազմել է արդեն 74 հազար 969: Սա շատ լավ նորություն է», - Ֆեյսբուքում գրում է կառավարության ղեկավարը: