Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպումը Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է հոկտեմբերի 30-ին:
ԱՊՀ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը: