Սիրիայում սպանվել է «Իսլամական պետության» խոսնակը

Սիրիայի ժողովրդավարական ուժերի մարտիկները ստուգում են «Իսլամական պետության» թաքստոցներից մեկը, արխիվ

Սիրիայում սպանվել է «Իսլամական պետության» մամլո խոսնակ Աբու Հասան ալ-Մուհաջիրը: Այս մասին հայտարարում են Սիրիայի ժողովրդավարական ուժերը, որ ղեկավարվում են քրդերի կողմից:

Ըստ նույն աղբյուրի՝ ալ-Մուջահիրը սպանվել է Միացյալ Նահանգների հետ իրականացված համատեղ գործողության ընթացքում, որն սկսվել է «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից մի քանի ժամ անց: