Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը մերժել է վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը՝ դեկտեմբերի 12-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Մինչդեռ Եվրամիությունը համաձայնել էր հետաձգել Բրեքզիթը մինչև հունվարի 31-ը՝ հույս ունենալով, որ սպասվող արտահերթ ընտրությունները կհանգուցալուծեն ճգնաժամը:
Արտահերթ ընտրությունների օգտին ստացվել է 299 ձայն, մինչդեռ անհրաժեշտ էր երկու երրորդի հավանությունը՝ 434 կողմ քվե։
Այդուհանդերձ, Բորիս Ջոնսոնը այսօր պատրաստվում է դարձյալ արտահերթ ընտրությունների հարցը դնել քվեարկության, սակայն այլ ընթացակարգով, որը պահանջում է միայն պարզ մեծամասնության կողմ քվեն:
Վարչապետը հույս ունի իր կուսակցությամբ հաղթել արտահերթ ընտրություններում և ավարտին հասցնել Բրեքզիթը։