Նոր կորուստներ «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավար կազմում

«Իսլամական պետություն» խմբավորումը նոր կորուստներ է կրում:

Սիրիացի քրդերին միավորող «Ժողովրդավարական ուժերը» այսօր հայտարարել են, որ ամերիկյան կողմի հետ իրականացված համատեղ գործողության ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետության» խոսնակ Աբու Հասան Ալ-Մուհաջիրը: Այդ մասին Twitter-ում գրել է Սիրիայի հյուսիսում գործող քրդական ուժերի հրամանատար Մազլում Աբդին: Նրա խոսքով, «Իսլամական պետության» բարձրաստիճան ներկայացուցիչը սպանվել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող Ջարաբլուս քաղաքի մերձակայքում:

Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը» հաստատել է Ալ-Մուհաջիրի մահվան մասին տեղեկությունները` հավելելով, որ համատեղ քուրդ-ամերիկյան գործողության արդյունքում «Իսլամական պետության» ևս 5 զինյալներ են սպանվել: