1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։
«Նորագույն պատմություն»․ Հոկտեմբերի 27
Your browser doesn’t support HTML5
1999-ի հոկտեմբերի 27-ից առաջ էլ Հայաստանում քաղաքական սպանություններ եղել էին, սակայն քչերի մտքով կանցներ, որ ահաբեկիչներն ի վիճակի են անարգել մուտք գործել պետական շենքերից մեկը և ականատեսների, միացված տեսախցիկների և ուղիղ ռադիոհեռարձակման պայմաններում՝ սպանել երկրի ամենաազդեցիկ պաշտոնյաներին։