Առաջիկայում Հայաստան կայցելի Ռուսաստանի արտգործնախարարը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Առաջիկայում Հայաստան է այցելելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին այսօր հայտնեց Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ առանց այցի կոնկրետ ժամկետներ նշելու:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի՝ այցի ընթացքում քննարկվելու են երկու երկրների հարաբերությունների օրակարգի հարցեր:

Այլ մանրամասներ Ավետ Ադոնցը չփոխանցեց: