Իրանի նախագահը ժամանել է Բաքու

Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Աշխատանքային այցով Բաքու է ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ «Չմիավորված երկրների շարժման» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Մինչ այդ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ալիևը գոհունակություն է հայտնել Իրանի հետ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների կապակացությամբ:

Կազմակերպության 18-րդ համաժողովը Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսված է հոկտեմբերի 25-26-ը, դրան կմասնակցեն 60 երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ:

«Չմիավորված երկրների շարժմումը» 1961 թվականին ստեղծված միջազգային կազմակերպություն է, որը ներկայումս միավորում է աշխարհի 119 երկիր, որոնք չեն մասնակցում ռազմական դաշինքների: ՄԱԿ-ից հետո «Չմիավորված երկրների շարժումը» ամենաշատ երկրներ ընդգրկող միջազգային կազմակերպությունն է: