Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կազատվի աշխատանքից․ վարչապետի խոսնակ

Հովհաննես Քոչարյան, արխիվ

Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, «Ազատության» հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Կարապետյանը ասաց՝ Հովհաննես Քոչարյանին աշխատանքից ազատելը ընթացքի մեջ է։ Վարչապետի խոսնակը, սակայն, հրաժարվեց խոսել պատճառների մասին: Քոչարյանը փոխոստիկանապետ նշանակվել էր անցած տարվա մայիսին: