Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

«Ինտերպոլիտեխ» միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցելու նպատակով երեկ Մոսկվա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին այսօր հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: