Երեկ կեսօրից հետո Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) Երևանի, Գյումրիի ու Սանահինի դեպոների աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Հայաստանում երկաթուղին կաթվածահար է՝ ոչ բեռնատար և ոչ էլ ուղևորատար գնացքները չեն գործում։
Աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի բարձրացում 30 տոկոսով, սակայն ՀԿԵ ղեկավարությունը չի համաձայնում։
11 ամիս առաջ կրկին բողոքել էին Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները, այդ ժամանակ ընկերությունում խոստացել էին լուծում գտնել։
Աշխատակիցները պնդում են, որ աշխատավարձերը կրճատեցին՝ ներդնելով պարգևավճարի համակարգ, ինչին դեմ են, քանի որ տարբեր պատճառաբանություններով պարգևավճարներ չեն վճարվում։
Խնդիրն ավելի քան 3 հազար աշխատակցի է վերաբերում։