Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այսօր ժամանել է Իդլիբ`այցելելով զինված ընդդիմության ջոկատների դեմ մարտնչող կառավարական բանակի ստորաբաժանումների զինծառայողներին:
Դիմելով զինվորականներին` Ասադն ընդգծել է. «Իդլիբի ռազմաճակատը նույնքան կարևոր է, որքան մարտական գործողությունների մյուս հատվածները»:
Այցի ընթացքում Բաշար Ասադն անդրադարձել է նաև երկրի հյուսիսում թուրքական բանակի կողմից ծավալած հարձակմանը:
«Մեր տեսանկյունից Էրդողանը գող է: Նա գործարաններ է թալանել, «Իսլամական պետության» հետ համագործակցելով ցորեն ու նավթ էր գողանում, այժմ էլ սկսել է հող գողանալ», - հայտարարել է Սիրիայի նախագահը: