Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել

Նաիրի Հունանյան, արխիվ

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել, դիմումը քննարկման փուլում է։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ հիմքով է վաղաժամկետ արձակման դիմում ներկայացրել, պատասխանեց. «20 տարին լրացել է»։

Նավիկյանը նշեց, որ 80-օրյա ժամկետում պարզ կլինի դիմումը բացասական կլինի, թե դրական։