Նեթանյահուն չկարողացավ կոալիցիոն կառավարություն ձևավորել

Բենյամին Նեթանյահու, Բենի Գանց

Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրաժարվում է երկրի նոր կառավարություն ձևավորելու մտադրությունից: Այդ մասին Նեթանյահուն հայտարարեց երկուշաթբի երեկոյան հեռարձակված հեռուստաուղերձում` նշելով, որ այդպես էլ հնարավոր չեղավ համաձայնություն ձեռք բերել ընդդիմադիր «Կահոլ-Լավան» դաշինքի առաջնորդ Բենի Գանցի հետ` «Մեծ կոալիցիայի» ձևավորման շուրջ:

«Անցնող շաբաթներին ես ամեն ինչ արեցի Գանցին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու, լայն համաձայնության վրա հիմնված ազգային կառավարություն ձևավորելու, նոր ընտրություններից խուսափելու համար: Բենի Գանցը, սակայն, շարունակ մերժում էր իմ բոլոր առաջարկները», - հայտարարում էր Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետի այս քայլից հետո նախագահ Ռեուվեն Ռիվլինը կառավարության ձևավորման մանդատը պետք է հանձնի ընդդիմության առաջնորդին: Եթե Բենի Գանցին ևս չհաջողվի կոալիցիոն կառավարություն ձևավորել, Իսրայելում կրկին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան` երրորդը 2019 թվականին: