Սոչիում այսօր կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր Սոչիում կհանդիպի իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ` քննարկելու զարգացումները Սիրիայի հյուսիսում։

Վաշինգտոնի միջնորդությամբ հաստատված հնգօրյա զինադադարը ավարտվում է այսօր։ Անկարան Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների արդյունքում փորձում է ստեղծել 120-կիլոմետրանոց «անվտանգության գոտի», որտեղ ակնկալում է բնակեցնել Թուրքիայում ապաստան գտած 2 միլիոն սիրիացի փախստականներին։

Մանրամասները տե՛ս այստեղ