Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Պեկինում հոկտեմբերի 21-ից 23-ը անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: