Սահմանադրական դատարանի դատավորները հետևում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության։ Այդ մասին ասված է ՍԴ պաշտոնական կայքէջում այսօր հրապարակված հաղորդագրությունում, որն ստորագրել են ՍԴ բոլոր դատավորները՝ բացի Հրայր Թովմասյանից և Վահե Գրիգորյանից:
Հիշեցնենք, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել իշխանությունը յուրացնելու հոդվածով: Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը հանցավոր սխեմաներ կիրառելով, և հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»: