Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն ու պետքարտուղար Մայք Փոմփեոն մտել են Թուրքիայի նախագահական նստավայր՝ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցելու:
«Մեր նպատակն է համոզել թուրքական կողմին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում», - Անկարա ժամանելուց առաջ՝ ինքնաթիռում ասել է պետքարտուղարը:
«Եթե բանակցությունները ձախողվեն, կլինեն պատժամիջոցներ, տուգանքներ ու այլ քայլեր, որոնք կջախջախեն Թուրքիայի տնտեսությունը», - այսօր զգուշացրել է Սպիտակ տան ղեկավարը:
Նախագահ Էրդողանը, մինչդեռ, ամերիկյան պատվիրակության հետ հանդիպելուց առաջ պնդել է՝ պատժամիջոցներից չի վախենում, ծրագիրն էլ դադարեցնելու միտք չունի: