Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Ստրասբուրգում հանդիպել է Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ հանդիպումը ճանաչողական բնույթ է կրել, նախարարները քննարկել են նաև Երևանում կայանալիք հայ-վրացական իրավական ֆորումի հետ կապված հարցեր: